Իրանի միջուկային գործարքին վերադարձի շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին Վիեննայում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես չորեքշաբթի իր թվիթերյան էջում գրել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին, որոշումը կայացվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորայի հետ ունեցած զրույցի ժամանակ։
«Էնրիկե Մորայի հետ հեռախոսազրույցում մենք պայմանավորվեցինք նոյեմբերի 29-ին Վիեննայում սկսել անօրինական և անմարդկային պատժամիջոցների վերացմանն ուղղված բանակցությունները», – ասվում է հայտարարության մեջ։
Վիեննայում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Twitter-ի իր էջում մեկնաբանել է այս որոշումը՝ ասելով, որ բանակցությունները «ճանապարհ են հարթում ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման և Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթների ամբողջական իրականացմանը վերադառնալու համար»։