Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալու շուրջ բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն նոյեմբերի 29-ին

Իրանի միջուկային գործարքին վերադարձի շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին Վիեննայում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես չորեքշաբթի իր թվիթերյան էջում գրել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին, որոշումը կայացվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորայի հետ ունեցած զրույցի ժամանակ։

«Էնրիկե Մորայի հետ հեռախոսազրույցում մենք պայմանավորվեցինք նոյեմբերի 29-ին Վիեննայում սկսել անօրինական և անմարդկային պատժամիջոցների վերացմանն ուղղված բանակցությունները», – ասվում է հայտարարության մեջ։

Վիեննայում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Twitter-ի իր էջում մեկնաբանել է այս որոշումը՝ ասելով, որ բանակցությունները «ճանապարհ են հարթում ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման և Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթների ամբողջական իրականացմանը վերադառնալու համար»։