Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միայն մեկ օրվա տվյալներով՝1702 պատվաստված քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով, կան հոսպիտալացվածներ, սակայն ԱՆ-ն պնդում է՝ պատվաստվածները թեստավորվելու կարիք չունեն

03/11/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առողջապահության նախարարությունը խուսափում է հրապարակել կորոնավիրուսի հետևանքով մահացած այն անձանց տվյալները, որոնք պատվաստվել էին կորոնավիրուսի դեմ։ Նախարարությունը, սակայն, հաստատում է, որ պատվաստվածների շրջանում կան կորոնավիրուսի ընթացքը ծանր տանող քաղաքացիներ։

Գերատեսչությունից փորձել ենք տեղեկանալ, թե կորոնավիրուսային հիվանդությունով վարակված անձանց շրջանում պատվաստում ստացածների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ի վերջո, գոյություն ունեն, թե ոչ, քանի որ մեկ ամիս առաջ կատարված մեր հարցմանը պատասխանել էին, թե այդ տվյալները մշակման փուլում են գտնվում, սակայն կառավարության նիստում առողջապահության նախարարը ինչ-որ թվեր էր հրապարակել։

Հոկտեմբերի 25-ի հարցման պատասխանը «Փաստինֆո»-ն ստացել է այսօր, եթե, իհարկե, այն կարելի է պատասխան համարել։ Մասնավորապես՝ ԱՆ-ին խնդել էինք հայտնել, թե ՀՀ-ում պատվաստում ստացած անձանցից քանիսն է վարակվել կորոնավիրուսով ու ինչպես է ընթացել հիվանդությունը։ Սակայն նախարարությունն ամփոփ տվյալներ տրամադրելու փոխարեն՝ հայտնել է, թե 6 օր առաջ կորոնավիրուսով հիվանդների շրջանում քանիսն են եղել պատվաստված։ Այսպես՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ դրական ակտիվ դեպքերի՝ 30.433 քաղաքացիների շրջանում պատվաստված են եղել 1702-ը, իսկ 3100 հոսպիտալացվածներից պատվաստված է եղել 96-ը։

Նախարարությունը տրամադրել է միայն մեկ օրվա տվյալ՝ այն էլ կորոնավիրուսով վարակվածների թվից, չներկայացնելով, թե ի վերջո քանի՞ քաղաքացի է պատվաստվել ու նրանցից քանի՞սն է մինչև մեր հարցման օրը վարակվել կորոնավիրուսով։ Նախարարությանը գրավոր հարցում ստանալուց հետո դիմել ենք բանավոր՝ խնդրելով մեր հարցերին ուշադիր ծանոթանալ ու դրանց տալ սպառիչ պատասխան, ինչպես պահանջում է օրենքը, խոստացել են ճշտել ու ավելի ուշ արձագանքել։

Հատկանշական է, որ հոկտեմբերի 25-ին նախարարությանն ուղղված գրավոր հարցմանը պատասխանել են նոյեմբերի 3-ին ու ներկայացրել նույն տվյալները, որոնք հնչեցրել էր առողջապահության նախարարը՝ հոկտեմբերի 28-ի կառավարության նիստի ժամանակ։ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 1500 քաղաքացուց 5-ն է պատվաստված։

Նախարարությունից հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թվում կա՞ն այնպիսի անձինք, որոնք երկրորդ կամ երրորդ անգամ էին վարակվում կորոնավիրուսով կամ պատվաստվել էին, սակայն կրկին պատասխան չենք ստացել։

Համավարակի հետեւանքով մահացածների տվյալներն ամեն օր հրապարակող առողջապահության նախարարությունը հանկարծ հիշել է, թե ՀՀ բնակչության մահացության տվյալները տրամադրվում են տարեկան կտրվածքով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից՝ ըստ քաղաքացիական կացության ակտերի։

Մինչդեռ՝ ըստ առողջապահության նախարարության այսօր հրապարակած տվյալների՝ 2021թ. նոյեմբերի 3-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, մահացել է կորոնավիրուսով հիվանդ 7803 քաղաքացի, որոնցից 1312-ի մահվան բուն պատճառը հանդիսացել ուղեկցող այլ հիվանդությունը։ Սակայն ԱՆ-ն խուսափում է ասել, թե մահացածների մեջ կան արդյոք կրկնակի վարակվածներ կամ պատվաստվածներ, թե ոչ։ Սա կարող է ունենալ երկու բացատրություն՝ կամ ԱՆ-ն իսկապես չի կատարում որեւէ հետազոտություն՝ առանց որի համավարակի դեմ պայքարն ուղղակի տապալված է, կամ էլ՝ ցուցանիշները բավականին տխուր են, ուստի նախընտրում են դրանք թաքցնել։

«Փաստինֆո»-ն մինչև պաշտոնական հարցումը ահազանգ էր ստացել այն մասին, որ նույն ընտանիքի անդամ հանդիսացող երեք չափահասները պատվաստված լինելով կորոնավիրուսի դեմ՝ վարակվել են կորոնավիրուսով։ Ավելին՝ վարակվել են նաեւ ընտանիքի հետ հաղորդակցված այլ հարազատներ եւս՝ պատվաստված լինելով հանդերձ։

Նկատի ունենալով, որ մեր շրջապատում բազմաթիվ են նման դեպքերը՝ ԱՆ-ին խնդրել էինք նաեւ պարզաբանել, որ եթե պատվաստված լինելը չի բացառում կորոնավիրուսով վարակվելը, ապա ինչո՞ւ թեստավորում չի պահանջվում նաև պատվաստված անձանցից՝ նախարարությունը կրկին պատասխան չունի։ Գրավոր պատասխանում ուղարկել էին ինչ-որ կայքի վրա հղման հասցե եւ մեր կրկնակի հարցապնդումից հետո միայն նշել, թե նման պահանջ գոյություն չունի։

Առողջապահության նախարարությունը պատասխանել է միայն մեկ հարցի՝ արդյոք ՀՀ-ում առկա պատվաստանյութերը արդյունավետ են Դելտա շտամի դեմ պայքարում։ Միանշանական պնդելով, թե «ՀՀ-ում կիրառվող բոլոր պատվաստանյութերը արդյունավետ են Դելտա շտամի նկատմամբ»։ Թե քանի տոկոսով, նախարարությունը չի մանրամասնում՝ պարզ իմանալով, որ պատվաստանյութերը 100 տոկոսանոց արդյունավետություն չեն ապահովում կորոնավիրուսի դեմ և որ պատվաստանյութի արդյունավետությունը գնահատելու ուղղակի միջոց չկա՝ միայն անուղղակի:

Հակապատվաստումային քարոզչություններից խուսափելով՝ նախարարությունից տվյալներ ու վերլուծություններ էին ակնկալում, բայց պարզ է դառնում, որ նախարարությունը պարզապես չունի դրանք։ Մինչդեռ ցանկացած մշակվող քաղաքականության հիմքում պետք է դրվեն վերլուծությունների արդյունքները, եթե ուզում ենք ունենալ արդյունավետություն։ Մեր բազմաթիվ հարցումների պատասխաններն իմի բերելով կարող ենք փաստել՝ նախարարությունը չի կարողանում կամ չի ցանկանում կատարել պատշաճ ուսումնասիրություններ, որի հետեւանքով էլ տապալվել է թե համավարակի դեմ պայքարը եւ թե հանրության մոտ թյուր կարծիք է ձեւավորվել պատվաստվելու գործընթացի նկատմամբ։ Մի մասը ուղղակի այն վտանգավոր է համարում, մյուսն էլ կարծում, թե պատվաստվելով ձերբազատվում է կորոնավիրուսից ու հակահամաճարակային կանոններին հետեւելու կարիք չունի։

Նախարարության ոչ կոպմետենտ աշխատանքի պատճառով համավարակն ուղղակի գրոհում է՝ խլելով հազարավոր կյանքեր։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պենտագոնը հայտարարել է Չինաստանի միջուկային ուժերի ընդլայնման մասին

Հաջորդ գրառումը

Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալու շուրջ բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն նոյեմբերի 29-ին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալու շուրջ բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն նոյեմբերի 29-ին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026

Մենք չունեինք Հայաստանը կործանելու կամ նրա անկախությունը խլելու մտադրությունբռնազավթված Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ «Այսօր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական