Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Պենտագոնը հայտարարել է Չինաստանի միջուկային ուժերի ընդլայնման մասին

«ՉԺՀ-ն հավանաբար արդեն ստեղծել է նոր «միջուկային եռյակ»՝ մշակելով միջուկային լիցք կրելու ունակությամբ օդային բալիստիկ հրթիռ և բարելավելով իր ցամաքային ու ծովային միջուկային կարողությունները», – ասվում է Պենտագոնի հրապարակած զեկույցում:

Եռյակ են կոչվում ռազմավարական ուժերը, որոնք բաղկացած են երեք բաղադրիչներից՝ ռազմավարական ավիացիա, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ և սուզանավային հրթիռակիրներ։