Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը նշել է այն ուղիները, որոնցով ՀՀ իշխանությունները պետք է գործեն գերիների ազատ արձակման համար

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել ՀՀ իշխանություններին ավելի ակտիվ միանալ Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործին և պարզաբանել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը.

  •  Առաջնահերթություն հայտարարել գերիների ազատ արձակումը, հրավիրել մամուլի ասուլիս, հոդված գրել առաջատար պարբերականում։
  •  Հանդիպել գերիների ընտանիքների հետ, դիմել ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ դիտորդներ «դատարաններ»ուղարկելու խնդրանքով։
  •  Կոչ անել դաշնակից երկրներին, որոնք դեսպանատներ ունեն Բաքվում, իրենց ներկայացուցիչներին ուղարկել «դատարաններ» և նույնիսկ խնդրել Բաքվին թույլատրել հայ դիտորդների մասնակցությունը:
  •  Դիմել ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդներին:
  • Շարունակել դատավարությունները ՄԱԿ-ի Միջազգային դատարանում և ՄԻԵԴ-ում, պահանջել ՄՔԴ դատախազին Արցախից Հայաստան 120 000 հայերի արտաքսման վերաբերյալ հետաքննություն սկսել:
  •  Դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։