Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Կացն ու Հեգսեթը ամրապնդել են Իրանի դեմ պայքարելու պատրաստակամությունը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթի հետ. «X»-ում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի պաշտպանության նախարարը Իրանին անվանել է տարածաշրջանի գլխավոր սպառնալիք։

 «Իրանը շարունակում է մնալ տարածաշրջանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը: Մենք ԱՄՆ-ի հետ միասին կաշխատենք Իրանին  թույլ չտալ միջուկային զենք ձեռք բերել»,- ասել է Կացը:

Կացը շնորհակալություն է հայտնել Թրամփին Իսրայելին ռազմական օգնության և պաշտպանական մատակարարումների  համար։ Նա նաև ընդգծել է Գազայում բոլոր պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը ոչնչացնելու կարևորությունը։ Կողմերը վերահաստատել են  իրենց հավատարմությունը ամերիկա-իսրայելական ամուր դաշինքին և պայմանավորվել «շարունակել  Իրանի ապակայունացնող հավակնությունների դեմ սերտ համագործակցությունը»։