Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Իրանը խոստացավ պատասխանել Սիրիայի ուղղությամբ իսրայելական հարվածներին և դիվերսիաներին

Թեհրանը անպատասխան չի թողնի Իսրայելի զինված ուժերի հարվածները Սիրիային ու այդ երկրի ռազմածովային դիվերսիաները: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին:

«Իսրայելը կարծում է, որ կարող է անընդհատ հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին, ծովում վնասներ պատճառել տարբեր շրջաններին և խուսափել պատասխան գործողություններից», մեջբերում է Tasnim-ը նրա խոսքերը:

Բաղերին հավելել է, որ «դեռ որոշված ​​չէ, թե ինչպիսին կլինի Իրանի պատասխանը, բայց Իսրայելի ռեժիմը չի կարողանա լավ քնել»: