Իսրայելական բանակի անձնակազմը երեքշաբթի կանխել է ահաբեկչության փորձը Արևմտյան ափի Հեբրոն քաղաքում: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը ՝ վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ինքնաշեն պայթուցիկ սարքով, գնդացիրով և դանակով զինված անհայտ անձը փորձել է մոտենալ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին:
Ահաբեկիչը փորձել է գնդացիրով կրակ բացել ու ինքնաշեն պայթուցիկ սարք նետել իսրայելցի զինվորների ուղղությամբ: Զինծառայողները կրակ են բացել անհայտ անձի ուղղությամբ եւ վնասազերծել նրան: Զինծառայողներից ոչ ոք չի տուժել:






