Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իլոն Մասկը ստեղծում է նոր քաղաք ԱՄՆ-ում

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ ստեղծում է նոր քաղաք Տեխասում: Իր նոր նախագծի մասին Մասկը պատմել է Twitter-ում:

«Ստեղծում եմ Տեխասի Ստարբեյս քաղաքը», գրել է նա:

Մասկի համաձայն, քաղաքի տարածքը շատ ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղինը, որտեղ գտնվում է SpaceX-ի տիեզերակայանը:

Մասկը նաև շեշտել է, որ նոր քաղաքում շատ լավ կվերաբերվեն շներին։ Բնակավայրի ղեկավարը կկրի իտալական «doge» տիտղոսը, որն անգլերենում  նման է «շուն» բառին: Մասկը Կալիֆորնիայից Տեխաս տեղափոխվելու մասին հայտարարել էր 2020թ․ վերջերին: