Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թուրքիայում ակնկալում են, որ Սպուտնիկ Վի պատվաստանյութի արտադրության մեկնարկի գործընթացը երկար չի տևի

Թուրքիայում ռուսական Սպուտնիկ Վի կորոնավիրուսային պատվաստանյութի արտադրության մեկնարկի գործընթացը շատ երկար չի տևի, Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

«[Ռուսական պատվաստանյութի] փորձարկումների արդյունքները բացասական ոչինչ դեռևս չեն ցույց տվել: Մենք շարունակում ենք աշխատել դրա արտադրության վրա: Տեղական ընկերության հետ մեր աշխատանքը հասել է որոշակի արդյունքի, բայց դեռ ավարտված չէ: Չեմ կարծում, որ այս գործընթացը չափազանց երկար տևի», – նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: