Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը պետք է դիտարկել որպես միջամտություն ինքնիշխան պետության հարցերին․ Դաշնության խորհուրդ

Ղրիմում Պետդումայի ընտրությունների ոչ լեգիտիմության վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը միջամտություն է Ռուսաստանի ներքին գործերին, ՌԻԱ գործակալությանն ասել է Ղրիմից սենատոր Օլգա Կովիտիդին:

Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղրիմում Պետդումայի ընտրությունները Անկարայի համար իրավական ուժ չունեն, քանի որ երկիրը չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանի Դաշնությանը:

«Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը պետք է դիտարկել որպես միջամտություն ինքնիշխան պետության հարցերին», – ասել է Կովիտիիդին:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների քաղաքական մասնակցության ձևերը Պետդումայի ընտրությունների անցկացմանը նախատեսված են Սահմանադրությամբ:

«Օտարերկրյա պետությունների կողմից Ռուսաստանի Սահմանադրությանն ուղղված մարտահրավերները պետք է դիտվեն որպես անօրինական հայտարարություններ՝ հետագա քաղաքական և իրավական գնահատականներով, քանի որ դրանք պարունակում են Ռուսաստանի ամբողջականության չճանաչում»,- ընդգծել է սենատորը:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը չի նպաստում մեր երկրների միջև համագործակցության և փոխըմբռնման ամրապնդմանը, հավելել է Կովիտիդին: