Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թուրքական հետախուզությունը ձերբակալել է հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի եղբորորդուն

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Թուրքիայի է բերել հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի եղբորորդուն `Սելյահադդին Գյուլենին: Այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել է NTV հեռուստաալիքը: Չի հաղորդվում այն մասին, թե կոնկրետ որտեղ է իրականացվել Գյուլենին ձերբակալելու գործողությունը, բայց նշվում է, որ դա տեղի է ունեցել արտերկրում:

«Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» ղեկավարի եղբորորդին, ինչպես նշում է հեռուստաալիքը, ավելի վաղ հեռացել էր Թուրքիայից կազմակերպության այլ անդամների օգնությամբ: Թուրքիայում նա հետախուզվում էր զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով: