Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Դանիայի հետախուզական ծառայությունները ԱՄՆ-ին օգնել են հետևել եվրոպացի քաղաքական գործիչներին․ Süddeutsche Zeitung

Դանիայի հետախուզական ծառայությունները օգնել են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությանը 2013 թվականին հետևել եվրոպացի քաղաքական գործիչներին: Այդ մասին հաղորդել է Süddeutsche Zeitung գերմանական թերթը, ինչպես նաև ARD և WDR հեռուստառադիոընկերությունները:

Լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ գաղտնալսման համար օգտագործվել է Կոպենհագենի մոտ գտնվող կենտրոնը: Սկանդալը սկսվել էր դեռ 2013-ին, երբ Der Spiegel շաբաթաթերթը հրապարակեց ԿՀՎ նախկին աշխատակկից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները: Դրանից հետո ավելի ու ավելի շատ մանրամասներ ի հայտ եկան։

Պարզվեց, որ ամերիկյան հետախուզությունը երկար տարիներ հետևել է Եվրոպայում հազարավոր թիրախների ՝ գաղտնալսելով Գերմանիայի քաղաքացիներին և նույնիսկ մի քանի անգամ կապվել է կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսին: