Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թալիբանը նախատեսում է կես տարուց ընտրություններ անցկացնել

«Թալիբան» արմատական ​​շարժումը մտադիր է կես տարի անց ընտրություններ անցկացնել, որոնց հիման վրա կձևավորվի «նախարարների պաշտոնական կաբինետ»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին այսօր հաղորդել է The Khaama Press-ը՝ վկայակոչելով շարժման անդամներին, ովքեր ավելի վաղ զբաղեցրել են դրա ղեկավար պաշտոններ:

Նրանց խոսքով՝ «Աֆղանստանի մշտական ​​կառավարությունը՝ պաշտոնական կաբինետը, կձևավորվի ընտրությունների արդյունքների և ընդհանուր կամարտահայտման հիման վրա»: Ակնկալվում է, որ երկրի գործող իշխանությունները «նախատեսում են քվեարկություն անցկացնել վեց ամսից»: Մինչ այդ գործելու է նրանց կողմից երեքշաբթի օրը հայտարարված անցումային կառավարությունը: