Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Զելենսկին առաջարկել է փոխել Մինսկի համաձայնագրերն ու բանակցություններին ներգրավել ԱՄՆ-ին

Ուկրաինայի նախագահ վլադիմիր Զելենսկին անհրաժեշտ է համարում փոփոխել Մինսկի համաձայնագրերը և ավելացնել նորմանդական ձևաչափի բանակցությունների մասնակիցների թիվը՝ ներառելով ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Կանադային: Այդ մասին նա հայտարարել է Financial Times թերթին տված հարցազրույցում:

«Հիմա ես մասնակցում եմ մի գործընթացի, որը մշակվել է մինչև իմ [նախագահության] գալը: Մինսկի գործընթացը պետք է ավելի ճկուն լինի այս իրավիճակում: Այն պետք է ծառայի ոչ թե անցյալի, այլ ներկայի նպատակներին», կարծում է Ուկրաինայի նախագահը:

«Երկու տարբերակ կա։ Մենք կարող ենք փոփոխել Մինսկի ձևաչափը, հարմարեցնել այն: Կամ կարող ենք օգտագործել այլ ձևաչափ: Արագությունը կարևոր է: Այս գործընթացի տեմպը կարևոր է, քանի որ մենք ամեն օր կորցնում ենք մարդկանց», ասել է Զելենսկին:

Նա նշել է, որ ցանկանում է երկկողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՝ շեշտելով, որ ուկրաինական կողմին կարևոր չէ անցկացման վայրը, կարևորը բովանդակությունն է»: