Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Թեհրանը ցանկություն հայտնեց դառնալ «Սպուտնիկ V»-ի արտադրության տարածաշրջանային կենտրոն

Իրանը շահագրգռված է դառնալ Մերձավոր Արևելքում ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի արտադրության տարածաշրջանային հանգույց, երկուշաբթի օրը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

Ջալալին պարզաբանել է, որ իսլամական հանրապետության բնակչության պատվաստումներից հետո երկիրը կսկսի օգնություն ցուցաբերել ուրիշներին:

«Երբ պատվաստանյութն արտադրվի մեր երկրում, այն կունենա Ռուսաստանի Դաշնության լիցենզիա, Մոսկվան և Թեհրանը համատեղ կորոշեն, թե ուր ուղարկել պատվաստանյութը», ասել է նա: