ԵՄ 27 երկրների արտգործնախարարները քաղաքական որոշում են կայացրել նոր պատժամիջոցներ սահմանել այն անձանց դեմ, ովքեր, իրենց կարծիքով, պատասխանատու են Ալեքսեյ Նավալնիի դատապարտման համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ 27 երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո:
«Ի պատասխան Նավալնիի դեպքերի, մենք քաղաքական համաձայնություն ձեռք բերեցինք պատժամիջոցներ կիրառել նրա ձերբակալման և դատապարտման համար պատասխանատու անձանց դեմ», – ասել է նա:
«Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով, հուսով եմ, որ գործընթացը կտևի առավելագույնը մեկ շաբաթ», Բորելին է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Բորելը նշել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները որոշել են Ռուսաստանին դիտարկել որպես հարևան, որը գործում է որպես թշնամի:








