ԵՄ արտգործնախարարները Ֆրանսիայի հետ համերաշխություն են հայտնել սուզանավերի հարցում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները համերաշխություն են հայտնել Ֆրանսիային՝ կապված Ավստրալիայի հետ սուզանավերի խզված պայմանագրի իրավիճակի հետ:
«Նախարարները հստակ համերաշխություն ցուցաբերեցին Ֆրանսիայի հետ: Այս հայտարարությունը (սուզանավերի վերաբերյալ) հակասում է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության կոչերին»,- մեջբերում է Agence France-Presse-ը Բորելի խոսքը ՄԱԿ-ի շրջանակներում ԵՄ նախարարների հետ հանդիպումից հետո:
