Friday, 24 July, 2026

Դամասկոսը պահանջել է թուրքական զորքերի անհապաղ դուրբերում Սիրիայից

Սիրիայի կառավարությունը պնդում է, որ Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը հանրապետության հյուսիսային նահանգներից: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը՝ արձագանքելով վերջին շրջանում Իդլիբ նահանգում լարվածության աճին:

«Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը: Միջազգային հանրությունն իր հերթին պետք է աջակցի Սիրիայի ջանքերին՝ երկրի հյուսիսում իր օկուպացաված տարածքներն ազատագրելու ուղղությամբ», – ասել է Միքդադը ՌԻԱ գործակալությանը:

Նա հավելել է, որ այդ էսկալացիայի հիմնական պատճառը «թուրքական օկուպացիան է, ինչպես նաև այն աջակցությունը, որը Անկարան տրամադրում է երկրի ահաբեկչական խմբավորումներին»: