Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Գազայում իսրայելական հարվածների արդյունքում զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի

Առնվազն 72 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածին իսրայելական հարվածների արդյունքում: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Dunya Al Watan լրատվական պորտալը ՝ վկայակոչելով առափնյա անկլավի Առողջապահության նախարարությանը:

«Մինչ օրս ագրեսիայի զոհ է դարձել 72 մարդ, այդ թվում՝ 17 երեխա և վեց կին», ասվում է հաղորդագրությունում:

Իսրայելական բանակի հրամանատարությունը ներկայումս քննարկում է Գազայում ցամաքային գործողության իրականացումը: