Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Բրիտանիայում AstraZeneca-ով պատվաստումից հետո թրոմբից մահացածների թիվը մեկ շաբաթում աճել է 9-ով

Բրիտանաշվեդական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութով պատվաստումից հետո թրոմբի պատճառով մահացած հիվանդների թիվը Մեծ Բրիտանիայում հասել է 41-ի։

Թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում աճել է 9-ով: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության Դեղամիջոցների և բժշկական ապրանքների վերահսկման գործակալությունը

Կարգավորողի տվյալներով՝ երկրում ընդհանուր առմամբ 209 մարդու մոտ թրոմբ է զարգացել AstraZeneca պատվաստանյութի կիրառումից հետո: