Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Բայդեն. ԱՄՆ-ն այլ միջոցներ ունի, եթե Իրանի հետ դիվանագիտական ​​մոտեցումը ձախողվի

ԱՄՆ-ը կարող է այլ միջոցներ ձեռնարկել, եթե դիվանագիտական ​​մոտեցումը չգործի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին Իրանի վերադառնալու ճանապարհով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ, հայտնում է Reuters-ը:

Իր հերթին, Բենեթը համաձայնել է, որ կան այլ տարբերակներ, եթե Թեհրանի նկատմամբ դիվանագիտությունը չաշխատի: Վարչապետն ընդգծել է ուրանի հարստացման նպատակով Իրանի կողմից ցենտրիֆուգների օգտագործումը դադարեցնելու անհրաժեշտությունը: