Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Բայդեն․ ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա ՉԺՀ-ի հետ ռազմավարական մրցակցության վրա

ԱՄՆ-ը «պետք է կենտրոնանա երկրի ուժեղ կողմերի վրա, որպեսզի կարողանա լուծել Չինաստանի և այլ երկրների հետ ռազմավարական մրցակցության հարցը»: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Բայդենն ավելացրել է. «Մենք պետք է միջազգային նորմեր սահմանենք կիբեռտարածքում և նոր տեխնոլոգիաների կիրառման մեջ»: