Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Բայդենը ևս մեկ տարով երկարաձգում է հակասիրիական պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է մեկ տարով երկարաձգել Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը: Այդ մասին ասվում է Սպիտակ տան թողարկած ծանուցագրում:

«Սիրիական ռեժիմի գործողությունները … ծայրահեղ վտանգ են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և ԱՄՆ տնտեսության համար», գրված է տեքստում:

Խոսքը տարբեր սահմանափակող միջոցներ ուժի մեջ պահելու մասին է, որոնք Վաշինգտոնը հետևողականորեն մտցրել էր Դամասկոսի դեմ 2004-ից 2012 թվականներին ընկած ժամանակահատվածում: Այս սահմանափակումները, մասնավորապես, նախատեսում են արգելափակել որոշ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ԱՄՆ իրավասության տակ գտնվող ակտիվները, ինչպես նաև արգելել որոշ կատեգորիաների ամերիկյան ապրանքների և ծառայությունների արտահանումը Սիրիա: