Աֆղանստանի նոր կառավարությունում կին նախարարներ չեն լինի: Այս մասին հայտարարել է «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը La Repubblica թերթին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ «կանայք, այնուամենայնիվ, կկարողանան աշխատել նախարարություններում, ոստիկանությունում կամ, օրինակ, դատական համակարգում որպես օգնականներ»:
Կառավարության ձևավորման ժամկետների մասին հարցին Մուջահիդը պատասխանել է, որ թալիբները «հնարավորինս շուտ կկազմեն «ազգային միասնության կառավարություն»:
Ինչպես հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը, Աֆղանստանի նոր կառավարությունում չեն լինի երկրի նախկին վարչակազմի ներկայացուցիչներ: Սպասվում է, որ Թալիբանի նախարարների կաբինետի կազմի վերաբերյալ որոշումները կարող են հրապարակվել սեպտեմբերի 3-ին:









