Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն հույս ունի, որ ռուսական նավթի գնի սահմանաչափը կներդրվի մինչեւ դեկտեմբեր

ԱՄՆ-ն հուսով է, որ ռուսական նավթի գնի սահմանաչափը կսահմանվի մինչեւ դեկտեմբեր, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք հետեւում ենք, թե ինչ արեցին եվրոպացիները,- ասել է նա Կոլորադո նահանգի Ասպենում Անվտանգության ֆորումի ժամանակ:- Նրանք ներկայացրեցին գնային շեմի գաղափարը, բայց նաեւ ասացին, որ նախատեսում են մինչեւ դեկտեմբեր ապահովագրության արգելք մտցնել»:

«Մեր նպատակն է համոզվել, որ ապահովագրական արգելքի ներդրման հետ միաժամանակ մենք կարող ենք գների սահմանաչափ սահմանել, ինչը կնպաստի էներգակիրների համաշխարհային գների նվազմանը եւ նաեւ թույլ կտա, որպեսզի ռուսական էներգիան շուկա դուրս գա»,- ասել է Ադեյեմոն: 

Ռուսաստանը նավթ չի արտահանի համաշխարհային շուկա, եթե դրա գինը արդյունահանման ինքնարժեքից ցածր լինի, հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին, ով ավելի վաղ այդ մասին ասել էր ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Աղբյուր՝ News.am