Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՄՆ-ը ֆինանսավորել է Չինաստանում կորոնավիրուսի հետազոտությունները․ ԶԼՄ-ներ

Միացյալ Նահանգները ֆինանսավորել է Չինաստանում կորոնավիրուսների վերաբերյալ հետազոտությունները, այդ թվում՝ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում, հաղորդում է The Intercept-ը՝ վկայակոչելով ամերիկյան գերատեսչությունների փաստաթղթեր:

Ըստ հրատարակության՝ դրամաշնորհներից մեկը հատկացվել է նոր կորոնավիրուսների առկայության առնչությամբ չղջիկների հազարավոր նմուշների ուսումնասիրությանը:

Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 900 էջ փաստաթուղթ: Դրանք, ինչպես գրում է թերթը, լրացուցիչ հիմք են տալիս ենթադրելու, որ կորոնավիրուսային համաճարակը կարող էր առաջացած լինել Ուհանի լաբորատորիայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում: