Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներով

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը մտահոգված է Թուրքիայի կողմից С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերմամբ, Անկարային սպառնացել է լրացուցիչ պատժամիջոցներով, եթե Ռուսաստանի հետ նոր համաձայնագրեր կնքվեն:

Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հարցազրույց էր տվել ամերիկյան CBS հեռուստաալիքին, որում հաստատել էր, որ Անկարան մտադիր է մոտ ժամանակներս գնել ռուսական С-400-ների հերթական խմբաքանակը:

«Մենք դա շատ հստակ պարզաբանել ենք՝ գրելով CAATSA օրենքը (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու ակտ). պատժամիջոցներ են կիրառվում ցանկացած հաստատության նկատմամբ, որը մեծ բիզնես է վարում ռուս զինվորականների կամ հետախուզական կառույցների հետ: Թուրքիայի կողմից ցանկացած նոր գնում կհանգեցնի նոր պատժամիջոցների», – ասվում է կոմիտեի թվիթերյան գրառման մեջ: