Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Պատվաստումը չպետք է պարտադիր լինի. բողոքի ակցիա ԱՆ առջև

Քաղաքացիները բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանից, ըստ որի պետք է կամ պատվաստվել, կամ էլ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։

Նրանք ասում են

▪️Ոչ թե պատվաստումներին դեմ են, այլ ուզում են, որ դրանք պարտադիր բնույթի չլինեն։

▪️Այդ ինչպես ստացվեց, որ 15-20 000 դրամանոց թեստը հանկարծ դաևձավ 7000-8000 դրամ, այսինքն այսքան ժամանակ գերշահույթ են ստացել թեստերից։

▪️Իրենք եկել են նախարարություն նաև տեղեկանալու, թե ո՞ւմ գրպանն են այդ փողերը գնացել։

▪️Ինչպես առողջապահության նախարարն էր ասում պատվաստված մարդն էլ կարող է վարակը փոխանցել, և այս դեպքում ո՞րն է տարբերությունը, ինչո՞ւ նրանից թեստավորում չեն պահանջում։

▪️Պետք է յուրաքանչյուրն ինքն ընտրի պատվաստվել, թե ոչ, և նախարարությունը պիտի հնարավորություն տա հրաժարվել պատվաստումներից։

📌Ոստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 3 անձ ոստիկանություն է բերման ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

@ArmeniaSputnik