ԱՄՆ Առևտրի նախարարությունը հրապարակել է 103 ընկերությունների ցուցակ (45 ռուսական և 58 չինական), որոնք չեն կարողանա գնել ԱՄՆ ապրանքներ և տեխնոլոգիաներ: Պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ ՊՆ, ավիա-տիեզերական և նավաշինական արդյունաբերության դեմ. հայտնում է segodnia.ru կայքը։
Ցուցակում ներառված են երկրի Արտաքին հետախուզական ծառայությունը, «Ռոսսիա» հատուկ թռիչքային ջոկատը, «ՄիԳ»-ը, «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ԲԲԸ-ն, «Սուխոյ», «Տուպոլև», «Իրկուտ», Կազանի ուղղաթիռների գործարանները, «Կոմսոմոլսկ-Ամուր» ավիացիոն գործարանը, Տագանրոկի ավիացիոն գիտատեխնիկական համալիրը և մի քանի տասնյակ այլ արդյունաբերություններ և ռազմական նշանակության ստորաբաժանումներ։
«Մենք արդեն մոռացել ենք, թե ինչպիսին է ապրել առանց պատժամիջոցների: Այնպես որ, ոչ մի նոր բան: Անբարյացակամ գործողությունների հերթական փուլ և լրացուցիչ խթան մեզ համար էլ ավելի լավ աշխատելու համար», – ասում է Ռոստեխի ներկայացուցիչը:
Yerkir am