ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է Հյուսիսային Կորեայի նոր հրթիռային արձակումը Ճապոնական ծով, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի գործողությունները վտանգ են ներկայացնում հարևան երկրների և միջազգային հանրության համար: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, հյուսիսկորեական հրթիռի արձակումը խախտում է ՄԱԿ-ի մի քանի բանաձևեր:
«Մենք հավատարիմ ենք մնում ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում դիվանագիտական մոտեցմանը և երկխոսքության կոչ ենք անում», – ասել են նախարարությունում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Զինված ուժերի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունից ասել են, որ արձակումը անմիջական սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների համար, բայց ընդգծում է Հյուսիսային Կորեայի «ապակայունացնող գործողությունները» անօրինական զենքի շրջանառությամբ:
Ի պատասխան՝ Փենյանը Վաշինգտոնին և Սեուլին մեղադրել է «երկակի չափանիշների» մեջ՝ նշելով, որ երկրներն իրենք մշակում և փորձարկում են իրենց զենքը: