Կորոնավիրուսային պատվաստումների թիվն աշխարհում գերազանցել է մեկ միլիարդը: Դրանց կեսից ավելին բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Չինաստանին և Հնդկաստանին հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով իշխանությունների պաշտոնական հայտարարությունները և ԶԼՄ-ների վիճակագրությունը:
Ինչպես հետևում է լրատվական գործակալության հաշվարկներից, ԱՄՆ-ում արդեն կատարվել է ավելի քան 225 միլիոն պատվաստում, ավելի քան 216 միլիոն՝ Չինաստանում, իսկ Հնդկաստանում`մոտ 141 միլիոն պատվաստում: Դեռ հնարավոր չէ ճշգրիտ որոշել, թե քանի մարդ է պատվաստվել, քանի որ շատ երկրներ հայտնում են միայն արտադրված և սերտիֆիկացված չափաբաժինների քանակի մասին: