ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին, ինչպես նաև Հնդկաստանի և Ավստրալիայի կառավարությունների ղեկավարներ Նարենդրա Մոդիին և Սքոթ Մորիսոնին պարգևատրել է Միացյալ Նահանգների «Պատվո լեգեոնի» ռազմական շքանշանով: Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ամերիկյան առաջնորդի օգնական Ռոբերտ Օ’Բրայենը, նրա խոսքերը մեջբերված են Twitter-ում երկրի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական էջում:
Օ’Բրայենը մրցանակները հանձնել է համապատասխան երկրների դեսպաններին: Ինչպես բացատրում են գերատեսչությունում, Աբեն պարգևատրվել է «ազատ և բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իր առաջնորդության և տեսլականի համար», Մոդին՝ «ամերիկա-հնդկական ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղղությամբ առաջնորդության համար», իսկ Մորիսոնը պարգևատրվել է շքանշանով՝ «առաջնորդության, գլոբալ խնդիրներին արձագանքելու ու հավաքական անվտանգություն խթանելու համար»: