«Գամալեյա» կենտրոնը նախատեսում է ստեղծել մեկ պատվաստանյութ, որը միաժամանակ կպաշտպանի գրիպից և COVID-19-ից: Այդ մասին հայտարարել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։
Արդիականացված պատվաստանյութի համար կպահանջվեն կլինիկական փորձարկումներ: Միաժամանակ, նա նշել է, որ դեռ վաղ է խոսել նման պատվաստանյութի ստեղծման ժամկետների մասին: