Առնվազն 139 մարդ զոհվել է, իսկ ավելի քան 1000-ը՝ վիրավորվել երկուշաբթի երեկոյից սկսված Գազայի հատվածի իսրայելական հրթիռակոծության արդյունքում: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է առափնյա անկլավի առողջապահության նախարարությունը:
«Իսրայելի ագրեսիայի արդյունքում զոհվել է 139 մարդ, այդ թվում՝ 39 անչափահաս և 22 կին, իսկ ավելի քան 1000-ը տարբեր ծանրության վիրավորումներ են ստացել», մեջբերում է նախարարության հայտարարությունը ՏԱՍՍ-ը:






