ԱՄՆ նախագահը Լիբանանում լարվածության սրման վերաբերյալ մասնավոր զրույցի ժամանակ քննադատել է Իսրայելի վարչապետին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հրատարակության աղբյուրներից մեկի համաձայն՝ Դոնալդ Թրամփի ելույթը լի է եղել հայհոյանքներով: Պորտալի տվյալներով՝ զրույցի ընթացքում Թրամփը Բենիամին Նեթանյահուին մեղադրել է անշնորհակալության մեջ։ Նա Իսրայելի վարչապետին զգուշացրել է, որ Բեյրութի վրա հարվածը կհանգեցնի Իսրայելի հետագա միջազգային մեկուսացմանը, ասել է ամերիկացի պաշտոնյան։ «Դու լրիվ խելքդ թռցրել ես։ Եթե ես չլինեի, հիմա բանտում կլինեիր։ Ես եմ հետույքդ փրկել։ Բոլորը հիմա ատում են քեզ։ Այ սրա համար են բոլորն ատում Իսրայելը», - Թրամփի խոսքերն է մեջբերել հրատարակող աղբյուրներից մեկը։ Մեկ այլ աղբյուր հավելել է, որ ԱՄՆ նախագահը «կատաղած» է եղել և մի պահ գոռացել է. «What the f** are you doing?» («Ի՞նչ անիծյալ բան ես անում»)։ Թրամփի դժգոհությունը բխում է այն փաստից, որ Նեթանյահուի գործողությունները սպառնում էն խափանել ԱՄՆ-Իրան բանակցությունները: Սպիտակ տան ղեկավարը մտահոգված է քաղաքացիական անձանց կյանքի կորստի և «ամբողջական շենքի ռմբակոծման ՝ մեկ հրամանատար վերացնելու համար»։ Թրամփը «ջախջախեց» Նեթանյահուին՝ ստիպելով Իսրայելին հրաժարվել Բեյրութի վրա նախատեսված հարվածներից , - գրում է Axios-ը: Սակայն, հրապարակավ, Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը «մնում է նույնը»: Աղբյուր՝ AXIOS









