7 հունիսին ՀՀ-ն ընտրում է ոչ միայն խորհրդարան, այլև մեր երկրի ապագան։
Տեսնում ենք, որ Գերտերությունները փորձում են ազդել ընտրությունների վրա. Արևմուտքը (ԵՄ, ԱՄՆ) առաջ է մղում իր շահերը։ Ռուսաստանը ակտիվորեն փորձում է չկորցնել ունեցած ազդեցությունը։ Պարզ է, որ Ադրբեջանը և Թուրքիան նույնպես ունեն հստակ ֆավորիտ, որպեսզի առաջ տանեն իրենց շահերը։ Միջոցների տեսականու պակաս չկա։ Սպառնալիքից մինչև ապատեղեկատվություն։
Կեղծ լուրերը ու թերի մեկնաբանությունները տարածվում են տարբեր հարթակներով։
Այսօր, օրինակ, աչքիս ընկավ դասական մեդիա մանիպուլյացիաի մի տեսակ, որը տարածեց Euronews-ը։
Վերջինս գրել էր, թե Փաշինյանը գնում է հաղթանակի՝ հիմնվելով մի հարցումի վրա, որտեղ ՔՊ-ն ստանալու է քվյարկողների 65%-ի ձայները։
Բայց այդ նույն հարցմանը պատասխանել են հարցվածների միայն 16%-ը։ Այս մակարդակը շատ ցածր է, իրական պատկեր կազմելու համար։ Որտեղ է մանիպուլացիա՞ն՝ թիվը ճիշտ է, բայց ներկայացված է միակողմանի և շփոթ է առաջացնում։
Բոլորը խառնվում են ՀՀ ընտրություններին, յուրաքանչյուր կողմ հետապնդում է իր շահերը։ Սա աշխարհաքաղաքական իրականություն է։
Բայց մենք պետք է թույլ չտանք ուրիշների խաղաքարտ դառնալ։ Ի՞նչ է անհրաժեշտ։
• Գնալ ընտրությունների։ Ձեր ձայնն ավելի կարևոր է, քան ցանկացած քարոզչություն։
• Տեղեկություն ստանալ տարբեր աղբյուրներից։ Մի՛ հավատացեք միայն մեկ կողմի ներկայացրածին։
• Չտրվել վախի, խոստումների կամ ընտրովի թվերի «շլացուցիչ» զգացմունքային ընկալմանը։
• Չմոռանալ, որ Հայաստանը հայերին է պատկանում, ոչ թե Մոսկվայի, ոչ թե Բրյուսելի կամ ԱՄՆ-ի, ոչ թե Բաքվի կամ Անկարային ժողովրդին ու իշխանությունը։ Մենք պետք է պաշտպանենք մեր շահերը։
Միայն այն դեպքում, երբ շատերը գիտակցաբար և պատասխանատու կքվեարկեն, մեր ինքնիշխանությունը կմնա պահպանված։
Կիսվեք այս գրառմամբ և հունիսի 7-ին գնացեք քվեարկության։ Պատասխանատվությունը մեզանից յուրաքանչյուրինն է։
Տիրատուր քահանա Սարդարյան, Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ








