Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում Արթուր Օսիպյանի կալանավորման և քրեական հետապնդման վրա

01/06/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

01.06.2026

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին,

Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին


29 մայիսի, 2026 թ.


Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, ցանկանում ենք հրատապ Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանի կալանավորման և նրա նկատմամբ շարունակվող քրեական հետապնդման վրա։

2026 թ. մայիսի 18-ին Երևան քաղաքի փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի և քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղից (Արցախից) քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանը հրապարակայնորեն մոտեցել է վարչապետին, սկսել է կոշտ հարցեր ուղղել և արտահայտել իր կարծիքը իր հայրենիքի կորստի պատճառների վերաբերյալ։ Նա նաև քննադատություն է հնչեցրել այնտեղի տեղական քաղաքական էլիտաների կոռուպցիայի և այլ հարցերի առնչությամբ։ Զրույցն աստիճանաբար երկու կողմերի համար էլ դարձել է խիստ հուզական, ինչին հաջորդել է վարչապետի բարկացած արձագանքը՝ Օսիպյանի հասցեին վիրավորական և նվաստացնող արտահայտություններով։ Միջադեպի տեսագրությունները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում և հայկական լրատվամիջոցներում։

Բանավեճի և Ն. Փաշինյանի աճող զայրույթի պայմաններում Արթուր Օսիպյանը ոստիկանության կողմից արագ հեռացվել է տարածքից, իսկ ավելի ուշ՝ ձերբակալվել։

Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Օսիպյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնության հրապարակային կոչերի մեղադրանքներով։ Այնուհետև դատարանը որոշում է կայացրել Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել նախնական կալանք երկու ամսով՝ միաժամանակ սահմանելով տեսակցությունների և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելք։

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք դերակատարներ՝ ընտրությունների դիտորդական, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում վերահսկողական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, հանրային գործիչներ և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հրապարակայնորեն մտահոգություն են հայտնել այս գործի վերաբերյալ։ Նրանք դատապարտել են Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումն ու ազատազրկումը՝ դրանք գնահատելով որպես ակնհայտորեն անօրինական, անհիմն և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Լուրջ մտահոգություններ են հնչել նաև նախնական կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առնչությամբ, որը, նշված հայտարարությունների համաձայն, կարծես միտված է Օսիպյանի հրապարակային և քննադատական խոսքն ու քաղաքացիական գործունեությունը սահմանափակելուն և պատժելուն, այլ ոչ թե օրենքով նախատեսված իրավաչափ նպատակներ հետապնդելուն։

Արթուր Օսիպյանը ներկայումս կալանքի մեջ հացադուլ է անում։ Նա հրաժարվել է հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի հետ։ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը ևս չի կարող այցելել նրան՝ տեսակցությունների արգելքի պատճառով։ Սա իրավիճակը դարձնում է հատկապես հրատապ՝ մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Մենք խորապես մտահոգված ենք Արթուր Օսիպյանի առողջական վիճակով։ Միաժամանակ խիստ անհանգստացած ենք այս միջադեպով, որը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմակարծության և խոսքի ազատության համար։

Վերոնշյալի լույսի ներքո կոչ ենք անում Ձեզ հրապարակայնորեն դիմել Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Մենք բարձր ենք գնահատում և ակնկալում Ձեր հրատապ ուշադրությունն ու միջամտությունն այս հարցի առնչությամբ։

Հարգանքով՝

Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Գենյա Պետրոսյան, «Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ»
Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
Նաիրա Սուլթանյան, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»
Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Գեղամ Բաղդասարյան, «Ստեփանակերտ» մամուլի ակումբ ՀԿ
Կարինե Թորոսյան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
Սեդա Մուրադյան, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ
Նունե Սարգսյան, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Սերգեյ Գաբրիելյան, «Արժանապատվություն» ՀԿ
Արթուր Պապյան, Երևանի մամուլի ակումբ
Զարուհի Հովհաննիսյան, «Նոր արդարության մշակույթ» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կեղծ լուրեր են տարածվում տարբեր հարթակներով. մեդիա մանիպուլյացիաի մի տեսակ, որը տարածեց Euronews-ը. Տիրատուր քահանա Սարդարյան

Հաջորդ գրառումը

Գիշերը հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի ավտոմեքենան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ելքը իշխանափոխութունն է և կործանարար ընթացքի կասեցումը. Արեգ Սավգուլյան

01/06/2026
Նորություններ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ

01/06/2026
Նորություններ

Գիշերը հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի ավտոմեքենան

01/06/2026
Միջազգային

Կեղծ լուրեր են տարածվում տարբեր հարթակներով. մեդիա մանիպուլյացիաի մի տեսակ, որը տարածեց Euronews-ը. Տիրատուր քահանա Սարդարյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

Գիշերը հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի ավտոմեքենան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ահազանգում է. Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Սիրելի հայրենակիցներ,...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական