Եվրամիության տարբեր երկրների հարյուրավոր բնակիչներ շաբաթ երեկոյան Բրյուսելում ցույցի են դուրս եկել՝ բողոքելով ԵՄ-ում սանիտարական սահմանափակումների դեմ, հաղորդում է «ՌԻԱ» գործակալության թղթակիցը:
Ցույցը կազմակերպել էր Միացյալ եվրոպացիների շարժումը: Ոստիկանությունը թույլատրել է միջոցառումը: Մասնակիցները շրջել են Բրյուսելի Եվրոպական թաղամասով, որտեղ գտնվում են Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ խորհրդի գրասենյակները:
Ավելի վաղ շարժումը ստորագրահավաք էր հրապարակել, որում, ի թիվս այլ բաների, կոչ է արվում հրաժարվել ԵՄ պատվաստման վկայականներից և վերականգնել ԵՄ-ում ազատ տեղաշարժվելու հնարավորությունը:
Բացի այդ, նրանք հանդես են գալիս «ԶԼՄ-ներում կորոնավիրուսի թեմայի ազատ լուսաբանման» և համավարակի դեմ պայքարի պատրվակով եվրոպացի քաղաքացիների իրավունքների ու ազատությունների սահմանափակումների կանխման օգտին: