Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ջրականում հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: