ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ Ռուսաստանի տնտեսությունը հիմնված է միայն միջուկային զենքի և նավթի պաշարների վրա:
Ելույթ ունենալով երեքշաբթի օրը Ազգային հետախուզության գրասենյակում, ամերիկացի առաջնորդը հիշեցրել է իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ Բայդենի, իր ռուս գործընկերն «իրական խնդիր ունի»: «Նա վարում է մի տնտեսություն, որն ունի միջուկային զենք և նավթահորեր, ուրիշ ոչ մի բան»:
«Հիմա ինչպիսի՞ն է նրանց տնտեսությունը: Աշխարհի ամենափոքր ութերորդը», ասել է նա։ Հետո Բայդենը անմիջապես ուղղել է ինքն իրեն․ «Աշխարհի ութերորդ ամենամեծը»:
«Նա [Պուտինը] գիտե, որ իսկապես տհաճ վիճակում է, և դա, իմ կարծիքով, նրան ավելի վտանգավոր է դարձնում», ՏԱՍՍ-ը հաղորդում է ԱՄՆ նախագահի խոսքերը: