ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հայտնել են իրենց աջակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Բայդենը և Մոդին կոչ են արել կառավարական կառույցներին և մասնավոր ընկերություններին պաշտպանական ոլորտում իրականացնել «համատեղ մշակումներ» և միասին արտադրել:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՄՆ-ը և Հնդկաստանը «համատեղ պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ» և «համաձայնեցված գործողություններ են ձեռնարկելու բոլոր ահաբեկչական խմբերի դեմ»: Բայդենն ու Մոդին հանդես են եկել «ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հետագա խորացման» օգտին:





