Միացյալ Նահանգներն միտք ունի Ռուսաստանի հետ իր ռազմավարական կայունության երկխոսության ընթացքում քննարկել ՌԴ բոլոր նորագույն միջուկային զենքերը, ինչպես նաև առաքման միջոցները: Դա հաստատել է պետքարտուղարի օգնականի պաշտոնի թեկնածու Մելորի Ստյուարտը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Ստյուարտի, ամերիկյան կողմը նպատակ ունի ՌԴ-ի հետ աշխատել սպառազինությունների վերահսկման և զինաթափման ռազմավարական կայունության «իրավականորեն պարտադիր միջոցների» վերաբերյալ երկխոսության ընթացքում: Նա վստահեցրել է, որ համապատասխան համաձայնագրերը, ի թիվս այլ բաների, ուղղված կլինեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ապագա թյուրըմբռնումների կանխմանը: