Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արևելյան տնտեսական ֆորումում ներկայացվել է ջրածնային վառելիքով աշխատող Aurus մեքենան

Ջրածնային վառելիքով աշխատող ռուսական պրեմիում դասի Aurus ավտոմեքենան ներկայացվել է այսօր Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումում:

Ինչպես օգոստոսի սկզբին հայտնել էր ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը, ջրածնային վառելիքի տարրերով հագեցած պրեմիում դասի Aurus մեքենայի սերիական տարբերակը կհայտնվի 2024 թվականին: Այնուհետև մեքենան կառաքվի շուկաներ:

Հունիսին հայտնի դարձավ, որ մինչև 2030 թվականը նախատեսվում է արտադրված Aurus մեքենաների մոտ 70%-ը վաճառել արտաքին շուկաներում, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, հայտնում է Իզվեստիան: Ավելի երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում է դուրս գալ Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի շուկաներ: