Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Սելին Դիոնն ու Լեդի Գագան զուգերգով ելույթ կունենան Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Արևմտյան շոու բիզնեսի աստղերից երկուսը՝ երգչուհիներ Սելին Դիոնն ու Լեդի Գագան, զուգերգով հանդես կգան Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հայտնում է The Guardian-ը:

Աստղերը կներկայացնեն Էդիթ Պիաֆի La Vie en Rose երգը:

Դիոնը հրապարակել է Լուվրի մոտ արված լուսանկարներ՝ գրելով. «Ամեն անգամ, երբ վերադառնում եմ Փարիզ, հիշում եմ, որ աշխարհում դեռ շատ գեղեցկություն և ուրախություն կա»: 

«Ակնհայտ է, որ նա ժամանել է Փարիզ, դա հիանալի է: Ես, ինչպես մեր բոլոր հայրենակիցները, անչափ ուրախ կլինեի, եթե նա կարողանար ներկա լինել այս բացման արարողությանը», – ասել է նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական France 2 հեռուստաալիքին:

Բացման արարողությունը նախատեսված է ուրբաթ: