Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025
- Մշակութային, Նորություններ

Մայիսի 12-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ)  անցկացվեց գիտագործնական աշխատաժողով՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների տարածքների համալիր կառավարմանը։ Ուշադրության կենտրոնում էին Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը՝ եզակի պատմամշակութային և բնական համադրություն, որը 1995 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։

 Նախագիծը պատրաստվել է «ՌԵ-Դպրոց» գիտակրթական նախագծի՝ մշակութային ժառանգության պահպանման և վերարժևորման ոլորտի մասնագետների կողմից։ Միջոցառման կազմակերպիչներն են «301. Իմաստության երկիր» և «Ամարյան» հիմնադրամները՝ համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ։

 Ինչպես նախագծի մշակմանը, այնպես էլ գիտագործնական աշխատաժողովի կազմակերպմանն ու անցկացմանն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Նախագծի գիտական ղեկավարն է Նարինե Տյուտչևան, ICOMOS-ի անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, «ՌԵ-Դպրոց» կրթական կենտրոնի ղեկավար. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկմանն է ներկայացվում ոչ միայն նշանավոր ճարտարապետական հուշարձան, այլև ամբողջական մշակութաբնական լանդշաֆտ, որը միավորում է Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը։ Սա ոչ միայն ժառանգության պահպանմանն ուղղված եզակի ներդրում է, այլև Հայաստանի գոյաբանական անվտանգության ապահովման գործողություն, որը հաստատում է պատմական իրավահաջորդության և ինքնության մեր իրավունքը»։ Նախագծի շրջանակներում 2023–2024 թվականներին իրականացվել են մի շարք գիտական արշավներ և դաշտային հետազոտություններ, որոնց արդյունքը դարձել է օբյեկտի նախնական անվանական դոսյեն։ Առաջադրվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 7 490 հեկտար, բուֆերային գոտին՝ 20 180 հեկտար։

Համալիրի մեջ ներառվել են Տաթևի վանական համալիրը, վանական միաբանությունները, Որոտանի կիրճը՝ նեոլիթից մինչև XIX դարի հնագույն բնակավայրերով, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանոցներ, գյուղատնտեսական լանդշաֆտներ, ինչպես նաև պատմական ենթակառուցվածքներ՝ ջրամատակարարում, քարավանատներ, կամուրջներ և ճանապարհներ։

Կոնֆերանսը դարձավ բաց մասնագիտական հարթակ՝ նման ընդարձակ և բազմաֆունկցիոնալ տարածքի կառավարման հետ կապված մարտահրավերների քննարկման համար։ Միջոցառման ընթացքում փաստագրվեց հաջողված միջազգային փորձը, բացահայտվեցին ընդհանուր խնդիրներն ու ռիսկերը, մշակվեցին գործնական մոտեցումներ՝ 2 ժառանգության պահպանման և տեղական համայնքների կյանքում դրա ներառման, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության զարգացման համար։ Ողջույնի խոսքերով հանդես եկան ՃՇՀԱՀ-ի, «301. Իմաստության երկիր» հիմնադրամի, Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ արտաքին գործերի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի և «Ամարյան» հիմնադրամի ներկայացուցիչները։

Հիմնական զեկույցները ներկայացրեցին ժառանգության ոլորտի միջազգային փորձագետներ և մասնագետներ, որոնց թվում էին Նարինե Տյուտչևան, Անտուան Բրուգերոլը՝ ICOMOS Ֆրանսիայի և CIVVIH-ի փոխնախագահ, Իվ Դոշը՝ Ֆրանսիայի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ասոցիացիայի նախագահ, Կատերինա Մադոնին՝ ICOMOS Ֆրանսիայի փոխնախագահ, Խաչիկ Հարությունյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն և այլք։ Աշխատաժողովի շրջանակներում տեղի ունեցան պանելային քննարկումներ՝ գիտական հանրության, մասնագիտական ասոցիացիաների, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների և քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ելույթների նյութերն ու տեսագրությունները հասանելի են հետևյալ հղումով։ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համար մեծ պատիվ է հյուրընկալել նման մասշտաբային և նշանակալի նախագծին նվիրված աշխատաժողովը։ Նման միջոցառումների անցկացումը մեր բուհի պատերում ահռելի նշանակություն ունի ոչ միայն ակադեմիական հանրության համար, այլև ապագա ճարտարապետների, վերականգնողների, քաղաքաշինարարների պատրաստման համար։

Սա եզակի հնարավորություն է ուսանողներին փոխանցելու հաջողած միջազգային փորձը և նրանց ներգրավելու երկրի մշակութային ու բնական ժառանգության պահպանման իրական գործընթացներում», – նշեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) պրոռեկտոր Վարդգես Եդոյանը։

Նախորդ գրառումը

Մեկ անձ է ձերբակալվել Երևանի ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու համար

Հաջորդ գրառումը

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

Համանման Հոդվածներ

Նորություններ

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026
Միջազգային

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026
Հաջորդ գրառումը

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

Լրահոս

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական