Մահացել է Սոկրատ Խանյանը

Ցավակցում ենք…
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ երկրային կյանքին հրաժեշտ է տվել բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թարգմանիչ, Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, ՀԳՄ և ԱԳՄ միությունների անդամ ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆԸ։
Նա ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Իր կյանքն անցել է արարելով, հաղթահարելով ու նվիրված ծառայելով գիտությանը, կրթությանը և գրականությանը։ Ուսուցանել է չխնայելով իրեն, ստեղծագործել՝ ոչինչ չթաքցնելով ընթերցողից։ Նրա գրական ժառանգությունը ներառում է բանաստեղծություններ, էսսեներ, հուշագրություններ, հրապարակախոսական գործեր, տասնյակ գրքեր և բազմաթիվ հատորներ։
Խորին ցավակցություն ենք հայտնում Սոկրատ Խանյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, գործընկերներին, աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել, գնահատել ու սիրել են նրան, ոգեշնչվել նրա խոսքից ու ստեղծագործությունից…
Սոկրատ Խանյանի հիշատակը վառ կմնա նրա գրական ու գիտական հարուստ ժառանգության մեջ…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
