Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թող անվերջ ու հարատեւ լինի Հասմիկ Պապյանի ներկայությունը մեր հայրենիքի սրտում

Անահիտ Հովսեփյան
02/09/2025
- Մշակութային, Նորություններ
251
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեք տասնամյակից ավել համաշխարհային թատրոններում նրա անունը բարձրակարգ  ու անանձնական հագեցած երեկո էր խոստանում հանդիսատեսին: Սոպրանոյի գլխավոր դերերը փոխվում էին, քաղաքները փոխվում էին, լեզուն փոխվում էր, բայց տվյալ ժամանակաշրջանի իրականությանը հավատարիմ լինելու նրա անդավաճան խոստումը, որ հաստատվում էր ներկայացումից ներկայացում, ստիպում էր հավատալ, թե բեմում ամեն բան իրական է՝ դավաճանությունը չի ներվում, մահն անխուսափելի է, իսկ սերն ամենամեծ պարգեւն է…անսահման աշխատասիրությունն ու նոտաները ճշգրիտ երգելու ունակությունը  դժվար թե այդպիսի շռնդալից հաջողության գլխավոր բաղադրիչները լինեին.  երգչուհի- դերասանուհի Հասմիկ Պապյանի զգայուն երգեցողությունը ծնվում եւ սնվում էր դրամայի ոգուց, լիբրետոն եւ կոմպոզիտորի մեղեդին, դիրիժորի մեկնաբանությունն ու թատրոնի շունչը նրա դերարարման զարկերակն էին դառնում: Արտահայտչական գերգունեղ միջոցներով՝ առաջին հերթին գրագետ ձայնով, դիմախաղով, բեմում քայլելու, կանգնելու բնածին եւ արհեստավարժ ունակությամբ նա անսխալ զգացողությամբ էր կառուցում դերը՝ հանդիսատեսի հիշողության մեջ դաջելով  իր բեմական անունը՝ որպես գերազանցության չափանիշ:

Օրեր անց հինգ տարին կլրանա, որ Երեւանն արթնանում եւ քնում է նաեւ նրա բարի լույս-բարի գիշերով, իսկ կեսօրին եւ երեկոյան իր ալմա մաթերը՝ Կոմիտաս կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անունը կրող օպերային ստուդիան բարեկարգվում եւ հանդիսատես է կրթում՝ գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի ստեղծագործական գեղադիտակը պտտելով: Նա թատրոնի նորարար է, մեր աչքի առաջ վերստեղծում է ժամանակակից երաժշտական թատրոնը, ազատում բեմական ծանր կաղապարներից, հանդիսատեսին վերացարկված մտածողության դուռն է տանում… էլ  ո՞վ կուզենա իջնել այդ տիեզերքից: Պապյանը ստեղծում է գիտելիքի կուտակման եւ դրա դրսեւորման մի միջավայր, որտեղ երիտասարդ ուժերը նախ որոնում են, ապա՝ նվազ եւ ավել փորձառությամբ միասին արարում: 

Հասմիկ Պապյանի ստեղծած աշխարհը իրականից Ճշգրիտ տատանումների մեջ երբեք գերակշռում-թերակշռում չունի, քանզի բեմում եւ դրանից ցած կամ վեր հարաբերության մեջ ձգտում է կշեռքն անխաթար պահել: Վերեւում նշեցի, թե անսխալ զգացողությամբ է օժտված, եւ հենց այդ շնորհն է, որ հեռու է պահում կեղծ ու ժամանցիկ միջավայրից, էժան գովազդից, ամենագետի կնիքից: Նրա ռեպլիկը, խորհուրդը նրբանկատության եւ զգոնության սահմանը չի հատում, մարդու հանդեպ հարգանքն ընդգծված դրսեւորվում է:

Հասմիկ Պապյանն իր շրջապատը հարստացնում է ամայի տարածքներում ծառ տնկողներով, լեռնագագաթներ մագլցող, մոլախոտ մաքրող, աշխարհի ավիշը թարմացնող հոգի եւ միտք շրջանառող անհատներով:

Ինչ բարեբախտություն է, որ այս սահող կյանքում նրանք կան, ինչ երջանկություն է, որ դժվար մեր ժամանակը գնահատելիս, շշնջում ենք՝ Հասմիկ Պապյանի ժամանակակիցն ենք. Տեսել ենք նրան բեմում, եւ որ պակաս կարեւոր չէ՝ կյանքում, մեր կողքին, Երեւանի համայնապատկերում: Թող անվերջ ու հարատեւ լինի այս ներկայությունը մեր հայրենիքի սրտում:

Շնորհավո՛ր տարեդարձդ, սիրելի՛ Հասմիկ Պապյան

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա ոչ թե «հաղորդակցությունների բացում» է, այլ սովորական միջանցքի հանձնում ամերիկացիների ձեռքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի տրամադրությանը

Հաջորդ գրառումը

Դատավորը Միքայել Սրբազանի կալանքը երկարացրեց ևս մեկ ամսով

Համանման Հոդվածներ

Միջազգային

ՌԴ-ն Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026
Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026
Հաջորդ գրառումը

Դատավորը Միքայել Սրբազանի կալանքը երկարացրեց ևս մեկ ամսով

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական