Կիրակի, 26 Հուլիս, 2026

Դատավորը Միքայել Սրբազանի կալանքը երկարացրեց ևս մեկ ամսով

Միքայել Սրբազանի գործով ապացույցների ուսումնասիրման փուլն ավարտվեց, դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեկ ամիս ժամկետով երկարացրեց Միքայել Սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։

Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորել են հունիսի 28–ին, նրա կալանքը երկարացվել էր 10 օրով` մինչև սեպտեմբերի 6–ը, և քանի որ սեպտեմբերի 6–ը ոչ աշխատանքային օր է, որոշվել է խափանման միջոցի հարցը քննարկել այսօր։ Դատարանը այժմ եզրափակիչ ելույթների փուլում է։

Միքայել Սրբազանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը դատարանին ներկայացրել էր դատախազը։