Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ամբերդը վերանորոգվելու է

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի` իշխանական դղյակի տարածքում մեկնարկել են մաքրման աշխատանքներ։ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել միջնաբերդի վերակառուցման աշխատանքներ։

Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով: